Մեր մասին


Մեր նպատակն է ստեղծել արվեստի, գիտության և տեխնոլոգիայի խաչմերուկում գործող համայնքահեն հարթակ, որը խթանում է միջդիսցիպլինար համագործակցությունը, քննադատական մտածողությունն ու ստեղծարար փորձարկումները՝ էկոլոգիական պատասխանատվության, ինքնաբավ ապագաների և բաց գիտելիքի տարածման շրջանակներում։
Մենք ձգտում ենք ձևավորել ուսուցման, նորարարության և պատասխանատու ստեղծագործության միջավայր՝ առաջարկելով աշխատարաններ, հետազոտական հնարավորություններ ու հանրային միջոցառումներ: Մեր մտադրությունն է խթանել STEAM / ԳՏՃԱՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ, մաթեմատիկա) կրթությունը, աջակցել տեխնոլոգիայի էթիկական զարգացմանը և նպաստել էկոլոգիական գիտակցության ձևավորմանը։
Հավատարիմ մնալով FLOSS (Free / Libre Open Source Software) և բաց էթիկայի սկզբունքներին՝ մեր նպատակն է պաշտպանել բաց գիտելիքը, ապահովել թափանցիկ հետազոտական մեթոդաբանություններ և զարգացնել հասանելի տեխնոլոգիական լուծումներ։ Մենք ձգտում ենք խրախուսել համատեղ նորարարություն ու կոլեկտիվ ստեղծագործություն՝ կիրառելով բաց կոդով գործիքներ և ապակենտրոնացված ցանցեր։ Մեր ցուցահանդեսների, ռեզիդենցիաների և համայնքային նախաձեռնությունների միջոցով ցանկանում ենք ստեղծել միջավայր, որտեղ գիտելիքը ազատորեն փոխանակվում է, իսկ տեխնոլոգիան ծառայում է հանրային բարիքին։
Զարգանում ենք միասին
Մենք ստեղծում ենք համագործակցային, բաց էկոհամակարգ, որտեղ գիտելիքը ազատորեն հոսում է, իսկ համայնքակենտրոն գիտությամբ ու փորձարկումներով համախմբում ենք մարդկանց՝ սոցիալական ու էկոլոգիական լուծումներ որոնելու։
Սովորում ենք անելով
Ուսուցումը գործնական է և համագործակցային։ DIY/DIWO մեթոդներով, բաց գիտելիքով ու համատեղ փորձով մենք ուժեղացնում ենք ստեղծարարներին, հետազոտողներին և արվեստագետներին՝ ուսումնասիրելու արվեստը, գիտությունը և էկոլոգիան։
Ստեղծում ենք` հանուն փոփոխության
Միավորելով արվեստը, գիտությունը և տեխնոլոգիան, մենք ուսումնասիրում ենք FLOSS-ը և կայուն նորարարությունը՝ վերաիմաստավորելով բնությունը, մշակույթը և տեխնոլոգիան։