Գրադարան

Բաց գրադարանը  տպագիր և թվային նյութերի կենդանի, շրջանառվող հավաքածու է, որն անդրադառնում է արվեստի, գիտության, տեխնոլոգիայի և էկոլոգիաների հատումները։ Ընդարձակվելով սպեկուլյատիվ մեդիա տեսությունից և հետմարդկային փիլիսոփայությունից մինչև արվեստ-գիտություն-տեխնոլոգիա միջառարկայական պրակտիկաներ և բնապահպանական ակտիվիզմ` մեր աճող արխիվը կազմվել է՝ խթանելու հետաքրքրություն տարբեր գիտակարգերի և աշխարհայացքների միջև։

Հիմնված բաց գիտելիքի և կոլեկտիվ իմաստավորման մեր հանձնառության վրա, Գրադարանը նախագծված է որպես համատեղ ռեսուրսների կենտրոն՝ աջակցելով քննադատական ներգրավվածությանը, ստեղծագործական հետազոտություններին և դանդաղ ընթերցանությանը։ Այն ավանդական գրադարան կամ ֆիզիկական տարածք չէ, այլ ապակենտրոնացված, համայնքի կողմից ուղղորդվող գրքերի, ձեռնարկների, փոքրատիպ ամսագրերի և բաժանվող նյութերի համախումբ, որոնք անցնում են ձեռքից ձեռք և դառնում զրույցների առարկա։

Ինչ կգտնեք մեր հավաքածուի մեջ

  • Գրություններ  էկո-քննադատության, ինքնաբավության և բնապահպանական տեխնոլոգիաների մասին
  • «Արա ինքդ» ձեռնարկներ բաց կոդով սարքավորումների, քաղաքացիական գիտության և վերականգնողական դիզայնի վերաբերյալ
  • Փոքրատիպ ամսագրեր և տեքստեր կլիմայական արդարության, սպեկուլյատիվ ապագաների և արվեստային ակտիվիզմի մասին
  • Պատմական և ժամանակակից մտքեր մարդ-բնություն-տեխնոլոգիա հարաբերությունների վերաբերյալ

Փոխառե՛ք և աջակցեք

Համայնքի անդամները, արվեստագետները, հետազոտողները և հետաքրքրասեր ընթերցողները հրավիրված են փոխառելու գրքեր մեր ֆիզիկական հավաքածուից։ Մեր ռեսուրսներից շատերը հասանելի են նաև թվային տարբերակով Creative Commons լիցենզիաների ներքո։ Մենք հրավիրում ենք ձեզ կիսվել մտորումներով և կարծիքներով կարդացածի մասին կամ ներկայացնել ձեր սեփական նյութերը՝ աճող հավաքածուում ներառելու համար։

Ավելին, քան գրադարան 

Բաց գրադարանը հարթակ է կոլեկտիվ ուսուցման և քննադատական փոխկապակցվածության համար։ Ընթերցանության շրջանակների, աշխատաժողովների և ոչ պաշտոնական փոխանակումների միջոցով մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես  ստեղծագործական պրակտիկաները կարող են ներգրավվել էկոլոգիական գիտակցության, էթիկական նորարարության և տեխնոլոգիական ապագաների քաղաքականության մեջ։

Միացե՛ք մեզ՝ ձևավորելու մտքի, հոգատարության և դիմադրության ընդհանուր տարածություն։

Գիրք փոխառելու, կարծիք ներկայացնելու կամ հարցեր տալու համար գրեք մեզ:

Գրքեր

Արմատական ապագայատեսումներ. փլուզման էկոլոգիաները, ժամանակաքաղաքականությունը և գալիք արդարությունը (2023)
Արմատական ապագայատեսումներ. փլուզման էկոլոգիաները, ժամանակաքաղաքականությունը և գալիք արդարությունը (2023)
Թի Ջեյ Դեմոս
Decolonial Theory, Political Aesthetics, Environmental Humanities, Social Justice Art, Black Radical Tradition, Media Art
Էկոլոգիական դասակարգի գոյացման շուրջ. հուշագիր (2022)
Էկոլոգիական դասակարգի գոյացման շուրջ. հուշագիր (2022)
Բրունո Լատուր, Նիկոլայ Շուլց
Ecological Class, Metabolic Rift, Marxist Ecology, Decolonial Justice, Multispecies, Ecofeminism Critique

Հոդվածներ