Վերանորոգման սրճարան

Վերանորոգման սրճարան

Վերականգնելով վերանորոգման մշակույթը Երևանում

Երևանում, որտեղ վերանորոգման մշակույթը հիմնականում կենտրոնացած է առևտրային ծառայությունների վրա, մեր Վերանորոգման սրճարանը հանդես է գալիս որպես համայնքային այլընտրանք՝ մի տարածք, որտեղ վերանորոգումը ոչ թե շահույթ ստանալու ծառայություն է, այլ հոգատարության, կայունության և ուսուցման համատեղ պրակտիկա։

Վերանորոգման սրճարանն ինչո՞ւ է անհրաժեշտ  Երևանում

Երևանը, ինչպես բազմաթիվ քաղաքային կենտրոններ, բախվում է աղբի կուտակման, էլեկտրոնային թափոնների աղտոտման և ռեսուրսների սպառման աճող մարտահրավերներին։ Վերանորոգման մշակույթը գնալով փոխակերպվում է՝ տեղ տալով մեկանգամյա օգտագործման սպառողականությանը, մինչդեռ առևտրային վերանորոգման կետերը հաճախ առաջարկում են թանկ և ոչ թափանցիկ ծառայություններ։ Մեր Վերանորոգման սրճարանը նպատակ ունի մարտահրավեր նետել կանխամտածված հնացմանն ու վերանորոգումը վերածել մշակութային և էկոլոգիական անհրաժեշտության։

Հանրային առօրյայում օգտագործվող իրերի կյանքի տևողությունը երկարաձգելով՝ (էլեկտրոնիկա, տեքստիլ, փոքր կենցաղային սարքեր, հեծանիվներ) մենք ուղղակիորեն նպաստում ենք՝

  • Աղբավայրերում թափոնների նվազեցմանը՝ խափանված իրերը վերամշակելով, այլ ոչ թե դեն նետելով։
  • Ածխածնային հետքի կրճատմանը, որը կապված է նոր ապրանքների արտադրության և փոխադրման հետ։
  • Շրջանաձև տնտեսության խթանմանը, որտեղ նյութերն ու արտադրանքները կրկին օգտագործվում են և ոչ թե մսխվում։
  • Կայուն սպառման ու վերանորոգման գրագիտության զարգացմանը։

Վերանորոգման սրճարանում մենք խրախուսում ենք ինքնուրույն վերանորոգումը (DIY), հմտությունների փոխանակումը և ստեղծագործ վերօգտագործումը, ինչպես նաև անվճար աջակցություն ենք տրամադրում առօրյա իրերի վերանորոգման համար։ Սա այն տարածքն է, որտեղ ինժեներները, փորձարկողները, արվեստագետները և հասարակ քաղաքացիները հավաքվում են իրերի կյանքը երկարացնելու, թափոնները նվազեցնելու և գիտելիքներով փոխանակվելու համար։

Ինչ ենք առաջարկում

  • Գործնական վերանորոգման հանդիպումներ՝ կամավոր վերանորոգողների և մասնագետների մասնակցությամբ։
  • Հմտությունների փոխանակման աշխատարաններ՝ էլեկտրոնիկայի, կարուձևի, մեխանիկայի, ինքնուրույն  (DIY) և մյուսների հետ (DIWO) նորոգման վերաբերյալ։
  • Համագործակցային տարածք, որտեղ մարդիկ կարող են կիսվել գիտելիքներով՝ առանց այն պարզապես ծառայություն սպառելու։
  •  «Վերանորոգման իրավունքի» (Right to Repair) pաշտպանություն՝ խթանելով այն քաղաքականությունները, որոնք հնարավորություն են տալիս անհատներին իրենց սարքերը նորոգելու՝ առանց իրավական կամ տեխնիկական խոչընդոտների։
  • Զորեղ էկոլոգիական առաքելություն, որն ուղղված է Երևանի աճող թափոնների խնդրի հաղթահարմանը՝ խրախուսելով կայունության և պատասխանատու ռեսուրսների օգտագործման մշակույթ։

Համայնքային տարածք, ոչ թե առևտուր

Վերանորոգման սրճարանը համահունչ է մեր լայն առաքելությանը՝ բաց գիտելիքի, կայունության և քաղաքացիական գիտության մշակույթի խթանման ուղղությամբ։ Ի տարբերություն ավանդական վերանորոգման խանութների, որտեղ փորձագիտական գիտելիքը փակված է վճարային պատնեշների հետևում, մենք համոզված ենք, որ վերանորոգման գիտելիքն ընդհանուր իրավունք է։

Հետևելով Վերանորոգման իրավունքի շարժմանը, մենք հանդես ենք գալիս ի պաշտպանություն բնակիչների հասանելիության, որպեսզի նրանք կարողանան ստանալ վերանորոգման ուղեցույցներ, պահեստամասեր և հնարավորություն ունենան իրենց սարքերը նորոգելու ու փոփոխելու, ինչն ուղղակիորեն մարտահրավեր է արտադրողների կողմից պարտադրվող հնացման քաղաքականությանը։

Մարդկանց վերազինելով իրենց սարքերը վերանորոգելու կարողությամբ, մենք ոչ միայն մարտահրավեր ենք նետում մեկանգամյա սպառողական մշակույթին, այլև ձևավորում ենք ավելի դիմակայուն, նորարար և էկոլոգիապես գիտակից համայնք Երևանում։