ԲԱՑ ԿԱՆՉ. «Նյութեղեն աշխարհներ» կացարան

Արս Տեխնե × Ստուդիո 20 կոլեկտիվի արվեստի համատեղ կացարան
Վայրեր․ Երևան և Գյումրի, Հայաստան
Տևողություն․ 2–8 շաբաթ
Դիմումների վերջնաժամկետ․ ընթացիկ
Կացարանի ժամանակահատված․ շարունակական՝ 2026 թ․ ընթացքում
Ծրագրի մասին.
Նյութեղեննյ աշխարհներն հրավիրում է արվեստագետներին ուսումնասիրելու, թե ինչպես են աշխարհները ձևավորվում հարաբերությունների միջոցով՝ մարդկանց, տեխնոլոգիաների, էկոլոգիաների և նյութեղեն գործակալությունների փոխազդեցության արդյունքում, որոնք սահմանում են մեր համատեղ ապագաները։ Նոր մատերիալիզմի և հետտհումանիտար մտածողության շրջանակներում ծրագիրը նյութը դիտարկում է ոչ թե որպես պասիվ ֆոն, այլ որպես իմաստաստեղծ գործընթացի գործուն մասնակից։
Ծրագիրը ողջունում է այնպիսի արվեստային պրակտիկաներ, որոնք կենտրոնանում են նյութերի կենսունակության, կենդանի և անկենդան համակարգերի փոխառնչությունների, ինչպես նաև այն նուրբ ենթակառուցվածքների վրա, որոնց միջոցով աշխարհները զգացվում, կառուցվում և շարունակաբար փոխակերպվում են։ Կացարանը խրախուսում է փորձարարական մոտեցումները, քննադատական մտածողությունը և համագործակցային հետազոտությունը՝ որպես ձևեր պատկերացնելու, թե ինչպես կարող ենք այլ կերպ բնակեցնել մոլորակը՝ պատասխանատու, զգոն և համաստեղծ հարաբերության մեջ ավելի-քան-մարդկային աշխարհի հետ։
Կացարանի նկարագրություն.
Նյութեղեն աշխարհներն իրականացվում է Հայաստանի երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում՝ ստեղծելով միջավայր, որտեղ մեդիա արվեստը, էկոլոգիական հետազոտությունը և հայեցողական ապագաների ուսումնասիրությունը համադրվում են։
Կացարանող արվեստագետները կունենան աշխատանքային ստուդիա, ցուցադրության տարածք և հանրային ներգրավման հնարավորություններ՝ զրույցների, աշխատարանների և համայնքային հանդիպումների միջոցով։ Մասնակիցները կարող են աշխատել կենսաբանական, թվային, սինթետիկ, արխիվային, ենթակառուցվածքային կամ հիբրիդ նյութերի հետ՝ ուսումնասիրելով փոխկախվածությունը, մարմնավորված գիտելիքը և էկոլոգիական զգայունությունը։
Կացարանն ինքնաֆինանսավորվող է․ մասնակիցները հոգում են ճանապարհածախսը, կացության ծախսերը, արտադրական բյուջեն, ինչպես նաև համեստ կամավոր կուրատորական ներդրումը, որն ապահովում է ծրագրի անկախ և ոչ առևտրային բնույթը։ Արս Տեխնեն և Ստուդիո 20 կոլեկտիվը տրամադրում են աշխատանքային տարածք, ցուցադրական աջակցություն, մենթորություն և կապեր Հայաստանի արվեստային միջավայրում։
Նյութեղեն աշխարհները նախատեսված է այն արվեստագետների համար, ովքեր ցանկանում են աշխատել հետհումանիտար, միջառարկայական և էկոլոգիապես հիմնավորված հետազոտական տարածքում, որը կարևորում է բաց գիտելիքը, քննադատական մտածողությունը և ավելի-քանի-մարդկային համագործակցությունը։
Կացարանի մեջ մտնում են`
• Աշխատանքային ստուդիա Երևանում կամ Գյումրիում (նաև կացարան Գյումրիում)
• Ցուցադրության տարածք՝ վերջնական ներկայացման համար
• Կուրատորական երկխոսություն և մենթորություն
• Աջակցություն տեղական ցանցերի, կապերի և համայնքների հետ աշխատելիս
• Ենթակառուցվածք՝ զրույցների, աշխատարանների և բաց ստուդիաների համար
• Ներգրավում Արս Տեխնեի` բաց գիտելիքի և էկոլոգիական պատասխանատվության սկզբունքներին
Մասնակցության պայմաններ.
Կացարանը գործում է կիսված պատասխանատվության մոդելով, որը պահպանում է ծրագրի անկախ և փոքրածավալ կառուցվածքը։
Մասնակիցները հոգում են․
• Ճանապարհածախսը և Երևանում կացության ծախսերը
• Նախագծի արտադրական ծախսերը
• Համեստ կուրատորական ներդրումն՝ ուղղված ուղեկցմանը, համակարգմանը և համայնքային ծրագրավորմանը
Չկան ավարտված գործ ստեղծելու պարտադրանքներ․ գործընթացակենտրոն և հետազոտական աշխատանքներն ամբողջությամբ խրախուսվում են։
Կացարանի տևողությունը՝ 2–8 շաբաթ, համաձայնեցվում է անհատապես։
Ով կարող է դիմել.
Այն բաց է`
• Մեդիա արվեստագետների, հետազոտողների, միջառարկայական ստեղծագործողների համար
• Ցանկացած երկրի և կարիերայի որևէ փուլում գտնվող մասնակիցների համար
• Անհատների, դուետների կամ կոլեկտիվների համար
• Էկոլոգիական, պոստհումանիտար կամ նյութակենտրոն մոտեցումներով աշխատող արվեստագետների համար
Ակադեմիական կոչում չի պահանջվում։
Ընտրության չափանիշներ.
• Համապատասխանություն նյութեղեն աշխարհների թեմային
• Արվեստային/հետազոտական ուղղության հստակություն
• Էկոլոգիական և մշակութային համատեքստի զգայուն ընկալում
• Իրականացվելիության մակարդակը՝ առկա ժամանակի և ռեսուրսների շրջանակներում
• Պատրաստակամություն՝ երկխոսության, փորձարարության և համայնքային փոխանակման
• Հավատարիմ վերաբերմունք Արս Տեխնեի բացության, կայունության և հոգատարության արժեքներին
Դիմելու պահանջներ`
Խնդրում ենք ներկայացնել մեկ միասնական PDF․
• Նախագծի առաջարկ (1–2 էջ)
• Արվեստագետի հայտարարություն (250–400 բառ)
• Պորտֆոլիո (6–12 աշխատանք + կարճ նկարագրություններ)
• CV / կարճ կենսագրություն
• Նախընտրելի ժամկետներ
• Վայրի նախընտրություն՝ Երևան / Գյումրի / երկուսը
• Տեխնիկական կամ տարածքային պահանջներ
• Լրացուցիչ հղումներ (վեբկայք, տեսանյութ, փաստագրություն) — ըստ ցանկության
Դիմելու վճար չի պահանջվում։
Ինչպես դիմել.
Ուղարկեք ձեր դիմումը՝
info[at]arstechne.net
Խորագիր․ Mattering Worlds Residency Application – [Ձեր անունը]
Հարցերի կամ հաշմանդամության հարմարանքների հետ կապված պահանջների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Մենք հանձնառու ենք հնարավորինս աջակցել մասնակիցներին՝ ըստ նրանց աշխատանքային և հասանելիության կարիքների։